Վրաստանի քաղաքական կուսակցությունները, որպես նվիրատվություն հուլիս ամսվա ընթացքում ստացել են մոտ 3,5 մլն. լարի: Ինչպես փոխանցել է կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկման գործակալությունը «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացած նվիրատվության քանակով կուսակցությունների ցուցակում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ ստանալով ավելի քան 2 մլն. լարի: Երկրորդ տեղում է Պաատա Բուրճուլաձեի հիմնած «Պետությունը հանուն ժողովրդի» կուսակցությունը՝ մոտ 600.000 լարիով: Նրան հաջորդում է Գիորգի Վաշաձեի «Նոր Վրաստան»-ը` շուրջ 200.000 լարիով: «Միացյալ ազգային շարժում»-ը հուլիս ամսվա ընթացքում ստացել է մոտ 10.000 լարիի չափով նվիրատվություն: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն