Ամերիկայի Միացյալ Նահանգները շնորհավորում է Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
«Ընտրությունները ժողովրդավարության հիմքն են, այս տրամադրությամբ մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության գնահատականները, ըստ որոնց ընտրությունների երկրորդ փուլը եղել է մրցակցային, թեկնածուները կարողացել են ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումը: Կիսում ենք նաև միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների մտահոգությունները պետական միջոցները մի կողմի օգտին օգտագործելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Վրաստանը ակտիվորեն շարունակում են իրենց փոխգործակցությունը։
«Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ժողովրդավարությանը, զարգացմանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Աջակցում ենք Վրաստանի արևմտյան ինտեգրացիային և պատրաստ ենք մեր գործընկերների հետ աշխատել այս երկրի հաջողության համար»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում: