Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների ակտիվությունը կազմել է 56.23% (1 975 845 ընտրող):
ԿԸՀ-ի խոսնակ Աննա Միքելաձեի տեղեկատվությամբ, այս թիվը չի ներառում արտասահմանում քվեարկած ընտրողների տվյալները:
Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Քեդայում՝ 72.72%, ամենացածրը՝ Ծալկայում՝ 43.12%: Թբիլիսիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է գրանցված ընտրողների 55.9%-ը:
Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում ակտիվությունը կազմել է 46.74 տոկոս (1 637 956 ընտրող):
ԿԸՀ-ն հայտարարում է, որ ընտրություններն անց են կացվել առանց լուրջ խախտումների: