«Հնարավորություն ունենք «Միացյալ ազգային շարժմանը» հաղթել առնվազն 300 հազար ձայնով»,- այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեն: Վերջինիս խոսքով, ընդդիմությունը գիտի այս մասին և հենց այդ պատճառով փորձում է մոբիլիզացնել ընտրողներին այն 3 ընտրատեղամասերում, որտեղ էքզիթփոլ է իրականացնում Edison Research-ը՝ «Ռուսթավի 2»-ի պատվերով:
«Դիմում եմ այն ուժերին, որոնք ռևանշ են ցանկանում, մանիպուլյացիաները, սադրանքները իմաստ չունեն, այդ թվում և էքզիթփոլերի հարցով»,- հայտարարել է Մդինարաձեն: