Անցած երեկո հեղեղից ու կարկուտից տուժած Թբիլիսիում ավարտվեցին փողոցների մաքրման և նկուղային հարկերից ջրահեռացման աշխատանքները: Այս մասին «Новости-Грузия»-ի թղթակցին հայտնել են Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամլո ծառայությունից: Օգոստոսի 3-ի լույս գիշերը հեղեղի և կարկուտի պատճառով մի քանի փողոց ջրի տակ էին անցել: Հատկապես տուժել են Սաարբրյուկենի (Վորոնցովի) հրապարակի շրջանի տները, ինչպես նաև Չուղուրեթիի ու Նաձալադեվիի թաղամասերը: 112 Ծառայությունը 130 կանչ է արձանագրել:
«Տուժածներ կամ լուրջ ավերածություններ չկան: Փրկարար ծառայությունները անմիջապես ժամանել են դեպքի վայր և կատարել են համապատասխան աշխատանքները», — հայտնել են 112 ծառայությունից:
Ականատեսները պատմում են, որ Իլյայի այգում քամուց տապալված ծառն ընկել է հարակից ռեստորանի վրա: Վաղ առավոտից հատուկ ծառայությունները մաքրում էին տարածքը ցեխից և թափված տերևներից: Նախօրեին երթևեկությունը դժվարացել էր Բարաթաշվիլի և Ռուսթավելի փողոցների վրա: Ջրի հոսքը ավմտոբոմիլային խցանումներ էր ստեղծել: Երթևեկությունը վերականգնվել է միայն ժամեր անց: