Նոյեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Այս անգամ ընտրապայքարը փոքր-ինչ տարբերվում է։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառներն այս անգամ կոչ են անում ոչ թե ձայն տալ իրեն, այլ չընտրել «Միավորված ընդդիմություն» քաղաքական միավորման թեկնածու Գրիգոլ Վաշաձեին: