Բախտաձեն կոչ է անում մասնակցել ընտրություններին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընտրությունների երկրորդ փուլի նախօրեին հրավիրած ասուլիսում երկրի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուրի քվեն կպաշտպանվի։

«Յուրաքանչյուրի քվեն պաշտպանելը ներկա իշխանությունների քաղաքական կամքն է»,-ասել է նա։

Վարչապետի խոսքով, ազատ և արդար ընտրությունների անցկացումը «Վրացական երազանք»-ի նախապայմանն է սկսած 2012-ից։ «Վրաց ժողովրդի այս ձեռքբերումը մեր իշխանությունը միշտ կպաշտպանի»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։