Oգոստոսի 3-ին Վրաստանի կառավարության նիստին նախարարի պաշտոնում առաջին անգամ մասնակցել են Պաշտպանության նորանշանակ նախարար Լևան Իզորիան և Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Նիստից առաջ վարչապետը շնորոհավորել ու հաջողություն է մաղթել նորանշանակ նախարարներին` վստահեցնելով, որ նրանք իրենց ղեկավարած գերատեսչություններում բազմաթիվ դրական գործեր են անելու:
Կվիրիկաշվիլին անդրադարձել է նաև հուլիսի 17-ին Աջարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակված Զուրաբ Պատարաձեի գործունեությանը: Այն գնահատելով դրական, վարչապետը պարզաբանել է, որ այս փոփոխությունը կապված է Աջարիայի կառավարության նախկին ղեկավար Արչիլ Խաբաձեի նախընտրական գործընթացում ներգրավվելու հանգամանքով: Նշում է Interpressnews.ge-ն: