Սև և Ազովի ծովերում անվտանգության հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի նիստում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վադիմ Պրիստայկոն:
Նրա խոսքով, երեկ Կերչի միջադեպի հարցով շտապ հրավիրված նիստում Ուկրաինայի գործողությունները դրական են գնահատվել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ է արել պահպանել Ազովի և Սև ծովերի ջրատարածքում նավագնացության ազատության նորմերը:
Ուկրաինացի դիվանագետի խոսքով, արտակարգ նիստում դեսպանները համաձայնել են, որ Սև և Ազովի ծովերում անվտանգության հարցը կքննարկվի դեկտեմբերի 4-5-ին՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների նստաշրջանում։