Վրաստանի փոխվարչապետ, տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին հայտարարել է, որ ազգային արժույթի դիրքերն արհեստականորեն չեն կայուն պահպանվում: «Արժույթի պահանջարկի և առաջարկի հիման վրա է սահմանվում լարիի փոխարժեքը»,-ասել է նախարարը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է ազգային տարադրամը դիրքերն ամրանդել հատկապես այն պայմաններում, երբ երկրում զբոսաշրջիկների ռեկորդային թիվ է գրանցվել: Նշում է interpressnews.ge- ն:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թվականի մարտին, երբ լարին սկսեց աստիճանաբար ամրապնդել իր դիրքերը, որոշ փորձագետներ թերահավատորեն էին նայում այդ գործընթացին` կանխատեսելով ապրիլից լարիի անկումը:
Տնտեսական հարցերով փորձագետ Էմզար Ջգերենայան օրինակ մարտի 17-ին այս կապակցությամբ նշել էր. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում նվազել է արտահանման ու ստացվող դրամական փոխանցումների ծավալները, ինչպես նաև այն հանգամանքը, որ ոչ մի կազմակերպություն վարկային տրանշ չի բացել, կարելի էր ենթադրել, որ լարին կթուլանա, բայց այն շատ արագ տեմպերով սկսեց ամրապնդվել: Դրանից ելնելով կարելի է ասել, որ տարադրամի դիրքերի ամրապնդումը արհեստական գործընթաց է, որը երկար չի կարող շարունակվել»: