Լրատվականների հարցման արդյունքներով առաջատարը Զուրաբիշվիլին է

Վրաստանյան ipn.ge, kvirispalitra.ge և ambebi.ge լրատվական կայքերի կողմից անցկացրած հարցումների համաձայն, հարցվածների 53 տոկոսը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցում է իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին:

Հարցվածների 33 տոկոսը պաշտպանում է միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեին, մյուսները նշել են, որ ընտրություններին չեն մասնակցի կամ երկուսին էլ կնշեն:

Նոյեմբերի 23-ին սկսված հարցումներին մասնակցել է 35 949 քաղաքացի: Հարցման ընթացքում IP նույն հասցեից քվեարկելու միայն մեկ հնարավորություն է եղել: