Ինչ անել շաբաթավերջին Թբիլիսիում: Ձեզ ենք ներկայացնում «Ալիք Մեդիայի» #CheckinTbilisi-ն՝ միջոցառումների հերթական ընտրանին:
Շաբաթավերջի հանգիստը մեկնարկում է ուրբաթ օրվանից, այս անգամ «սև ուրբաթ»-ից (Black Friday): Աշխատանքային շաբաթը «շոփինգով» ավարտելը զեղչերի ու գնումներ կատարելու սիրահարների համար հավասար է տոնի: Ուրեմն, մի զրկեք ձեզ «սև ուրբաթ»-ի հաճույքից, որ ենթադրում է մինչև 90 տոկոս զեղչ տարբեր խանութներում, քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոններում (մոլերում): Հետաքրքիր է լինելու նաև առևտրի քաղաքում՝ East Point-ում: Այստեղ գնումներ կարելի է անել մինչև կեսգիշեր:
Բացի այդ, ցուրտ երեկոյան մի բաժակ գլինտվեյն խմել ու դիտե հետաքրքիր ֆիլմ՝ վրացերեն թարգմանությամբ, այսինքն «մեկ փամփուշտով երկու նապաստակ սպանել», լավ ժամանակ անցկացնել ու վրացերեն: Մզիուրի այգու բացօթյա կինոդիտումներից հերթականը ձեզ է սպասում: Այս անգամ դիտելու ենք «Վերադարձ» ֆիլմը:
Վրացական ֆոլկ-ռոք ժանրի երաժշտության սիրահարների համար. Նիազ Դիասամիձեն ու 33ա խումբը նոյեմբերի 23-ին համերգ կունենան Թբիլիսիի ֆիլհարմոնիկ դահլիճում: Մանրամասները՝ այստեղ:
Նոյեմբերի 24-ին Թբիլիսիի Ամիրանի կինոթատրոնում «Ձնագնդիկի օր» վերտառությամբ միջոցառումներ են նախատեսվում, վերադառնում բոլորի կողմից սիրված «Ձնագնդիկը» կարճամետրաժ ֆիլմը: Մուտքն ազատ է, հարկավոր է միայն գրանցվել:
Արվեստի սիրահարների համար. Վրաստանի ազգային գրադարանը Իտալիայի դեսպանության հետ համագործակցությունը շարունակում է՝ այս անգամ ներկայացնելով Բերնինի դպրոց և հռոմեական բարրոկո խորագրով ցուցահանդես: