Վրաց Ուղղափառ եկեղեցին նոյեմբերի 23-ին նշում է Սուրբ Գևորգի տոնը` «Գիորգոբան»։
Այսօր Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը Սամեբայի (Սուրբ Երրորդություն) առաջնորդանիստ մայր տաճարում սուրբ պատարագ է մատուցել:
Վրաց Ուղղափառ եկեղեցին տարվա ընթացքում տոնը նշում է երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր) և մայիսի 6-ին (գլխատման օր)։
Հատկանշական է, որ նոյեմբերի 23-ը նշվում է նաև իբրև Սամեբայի օր։ Հավլաբարի բարձունքում կառուցված տաճարը օծվել է 2004թ․-ի նոյեմբերի 23-ին։