«Սաակաշվիլին, Վաշաձեն, Շկլյարովն ուղիղ խոսում են այն մասին, որ երկրորդ փուլից հետո պատրաստվում են հեղափոխություն անել»: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով, նրանք այդ մասին վերջերս են սկսել բացահայտ խոսել, քանի որ զգում են՝ «իրենց համար իրավիճակը բարդանում է»:
Խորհրդարանի խոսնակի կարծիքով, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականին ռուսական շահերն էր պաշտպանում, նույնն անում է նաև այսօր:
Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիր թեկնածուի հաջողության գործում առանցքային դերակատարություն ունի ռուսաստանցի քաղտեխնոլոգ Վիտալի Շկլյարովը:
Վերջինը հերքել է այդ մասին պնդումները՝ նշելով նաև, որ ինքը ընտրական, այլ ոչ թե հեղափոխական տեխնոլոգիաների մասնագետ է: