Հայկական 168.am-ը, հղում անելով APA գործակալության իրանական բյուրոյին` գրում է, որ ստորագրվել է իրանական բնական գազը Վրաստան տարանցելու վերաբերյալ պայմանագիր, որը գործելու է 4 ամիս:
Ընդհանուր առմամբ, Իրանից Վրաստան է մատակարարվելու 40 միլիոն խմ գազ: Վրաստանի և Իրանի միջև կարճաժամկետ պայմանագիր է ստորագրվել`փորձնական շրջանով, իսկ հետագա երկարաձգումն ու գազամատակարարման ծավալների մեծացումը հնարավոր կլինի միայն Հայաստանի թույտվությունից հետո:
Նախորդ շաբաթ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանը մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինի Հայաստանի տարածքով Վրաստան գազի տարանցման պայմանագրի կնքմանը: