Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ, ձյան և սառույցի պատճառով, միջպետական նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելվում է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը: Այլ տեսակի ավտոտրանսպորտների համար երթևեկությունը բաց է:
Երթևեկությունը վերոնշյալ ճանապարհահատվածում իրականացվում է առանց կանգառի և միայն սողանքներից պաշտպանող թունելներով:
Նախարարությունից նշում են, որ երթևեկությունն իրականացվում է ճանապարհային ոստիկանության վերահսկողությամբ: