Առատ տեղումներ Լարսում. ճանապարհը կրկին փակ է բեռնատարների համար

Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատաճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։