Թբիլիսցիներին և մայրաքաղաքի հյուրերին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ամպամած եղանակ է սպասվում:
Օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև +9 աստիճան, իսկ ցերեկը՝ կտաքանա մինչև +14 աստիճան:
Լեռնային շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, բարձրլեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Հավելենք նաև, որ վաղը՝ նոյեմբերի 22-ին, Թբիլիսիում սպասվում է ամպամած եղանակ և կարճատև անձրևներ: Օդի ամենացածր ջերմաստիճանը գիշերը կլինի +7 աստիճան, ցերեկը՝ +10 աստիճան, քամու ուժգնությունը՝ 10-15 մ/վրկ: