Ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության նախաձեռնությամբ Մցխեթա, Սագարեջո, Կղվարելի, Զեստափոնի և Փոթի քաղաքների մեկուսարաններում բուժկետներ են բացվել։
ՆԳՆ հաղորդմամբ՝ մեկուսարանում բժիշկները հարկ եղած դեպքում անհետաձգելի բժշկական օգնություն կցուցաբերեն։
Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է ձերբակալվածների պահելու վայրերի, կալանավայրերի, մեկուսարանների վերակազմավորման աշխատանքները՝ համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։
2018 թ. նոյեմբերին 6 մեկուսարանների նկարահանող սարքերն ամբողջությամբ նորոգվել են: Այլ մեկուսարաններում վերազինման գործընթացը կշարունակվի 2019 թվականին։