«Ընդդիմությունը Վրաստանի հիմնական խնդիրներից մեկն է: Եթե թիմում խնդիր կա, դա նաև խնդիր է քաղաքական հաստատություններում, մենք այստեղ էլ տնտեսության պես աղքատ ենք», — «Իմեդի LIVE»-ին տված հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:
Ըստ Իվանիշվիլիի՝ հասարակությունը կրկին պետք է ընտրություն կատարի սևերի և սպիտակների միջև:
«Այն փաստը, որ նորից պետք է ընտրություն կատարել սևերի և սպիտակների միջև, հասարակության համար շատ վատ է: Հասարակությունը պետք է ընտրություն կատարի լավի և լավագույնի միջև, և մենք պետք է երկիրը դրան հասցնենք: Ես արհեստականորեն ներգրավված չեմ այս ամենի մեջ, ես մեկ թիմի անդամ եմ», — ասել է Իվանիշվիլին: