Բանկային պարտքերի զրոյացումը վարչական ռեսուրսի օգտագործման հետ որևէ աղերս չունի. Բեսելիա

Խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիայի համոզմամբ, այսպես կոչված «Սև ցուցակում» գտնվող 600 հազար քաղաքացիների պարտքերը զրոյացնելու մասին կառավարության որոշումը որևէ կերպ երկրի օրենքներին չի հակասում: Նրա համոզմամբ, վարչական ռեսուրսների օգտագործման մասին խոսք լինել չի կարող լինել․ սա մասնավոր բարեգործական քայլ է:

«Բիձինա Իվանիշվիլին կուսակցության («Վրացական երազանք»-ի) ղեկավարն է, սակայն տրվող գումարը մասնավոր ընկերությունից է: Օրենքն արգելում է վարչական և պետական ռեսուրսների օգտագործումը ձայներ հավաքելու նպատակով: Բանկային պարտքերի զրոյացումը տեղի է ունենալու «Քարթու» հիմնադրամի կողմից, որ վարչական ռեսուրսների օգտագործման հետ որևէ աղերս չունի»,-ասել է Բեսելիան։