«Եվրոպական կառույցներին երբևէ այսքան մոտ չենք եղել, ուստի սա պատմական հնարավորություն է, որը պետք է օգտագործենք», — Բրյուսել ուղևորվելուց առաջ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Երկրի կառավարության ղեկավարը խոսել է այցի կարևորության մասին՝ նշելով, որ եվրոպական գործընկերներին ներկայացնելու են որոշ առաջարկներ ու նախաձեռնություններ:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է ունենալու: