«Սա մասնավոր բնույթի համաձայնեցում է, որ վերաբերում է բնակչության մի ստվար հատվածին»,- ոչ կառավարական կազմակերպությունների մտահոգություններին այսպես է արձագանքել Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Դատախազության հայտարարությունում ասված է, որ հարցը կուսումնասիրի, հանցագործության նշաններ հայտնաբերելու դեպքում համապատասխան որոշում կկայացվի։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, «Transparency international-Վրաստանը» և «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» ՀԿ-ները երկրի դատախազությանը կոչ են արել ուսումնասիրել հարցը և արձագանքել կառավարության որոշմանը:
Հիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, երկրի 600 000 քաղաքացիների պարտքերի զրոյացումը նախընտրական շրջանում ենթադրում է կաշառել ընտրողին: