Կուտակված պարտքերի զրոյացումը կվերաբերվի նաև «Սև ցուցակում» հայտնված այն քաղաքացիներին, ովքեր վերցրել են մեկից ավելի վարկ, և որոնց մայր գումարը չի գերազանցում 2 000 լարին։ Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին՝ մեկնաբանելով հարյուր հազարավոր մարդկանց պարտքերը զրոյացնելու մասին կառավարության որոշումը։
Նախարարի խոսքով, պարզ է դարձել, որ 600 000 քաղաքացիները, որոնց պարտքերը կզրոյացվեն մինչև դեկտեմբերի 31-ը, միջինում երկու վարկ ունեն ձևակերպած:
«Այն քաղաքացիների թիվը, որոնց պարտքը կզրոյանա, 600 000 է, իսկ վերցրած վարկերի թիվը միլիոնից ավելի է։ Պարզ է դառնում, որ յուրաքանչյուրը տարբեր ֆինանսական հաստատությունում երկու վարկ ունի»,- նշել է Մաճավարիանին։