Հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու և ճանապարհի լայնացման աշխատանքների համար Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը մինչև ժամը 14։00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
Ձյան տեսքով տեղումներն այս պահին դադարել են և ճանապարհի լայնացման նպատակը նաև բեռնատարների երթևեկն ապահովելն է։
Ռուսական կողմում այս պահին դեռևս առկա է տրանսպորտային միջոցների հերթ։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք՝ ճանապարհը փակվել է հնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով։