Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելել է Զեստափոնիում նոր կառուցված «Կոնստրուքտ 2» շինարարական քոլեջ: Հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Կոնստրուքտ 2»-ը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «m2» ընկերության համատեղ ծրագիրն է, որի ներդրումային գումարը կազմում է 3 մլն լարի:
Քոլեջն ամեն տարի 11 կարճաժամկետ մասնագիտական ծրագրով շուրջ 600 հավաստագրված մասնագետ կպատրաստի, իսկ պետական ծրագրով՝ աշխատանքի անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության տեխնոլոգիաների հարցերով մասնագետներ:
Ուսումնարանում աշխատանքի կտեղավորվի շուրջ 50 գիտական և 30 վարչական աշխատող: Առաջին խմբին քոլեջը կընդունի 2019 թվականից: