Միավորված ընդդիմությունն այսօր դատարանում կբողոքարկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը, որի համաձայն ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 28-ին: Ընդդիմությունը խոսում է ընտրական օրենսգրքի խախտումից և հաստատում, որ ԿԸՀ որոշումը սահմանափակում է արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը։
ԿԸՀ-ն ընտրությունների երկրոդ փուլի անցկացման մասին որոշումն ընդունել է նոյեմբերի 14-ին՝ ընդդիմության բողոքի ֆոնին, և այսօր ԿԸՀ-ի ընդունած որոշման բողոքարկման վերջին օրն է:
«Որոշումը հակասում է ընտրական օրենսգրքի մի քանի հոդվածներին և խոչընդոտում է ընտրողների կամքի ազատ արտահայտմանը», — ասել է Լևան Բեժաշվիլին։