Զեմո Փոնիճալայում բնական գազի պայթյունի հետևնաքով բնակելի շենքի 3-րդ և 4-րդ հարկերը փլուզվել են։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական խմբեր և շտապ օգնության աշխատակիցները:
Պայթյունի հետևանքով տուժածներին տեղափոխել են այրվածքաբանական կենտրոն: Տուժածների վիճակը կայուն է: Պատահարի հետևանքով մեկ անչափահաս և երկու մեծահասակ են տուժել:
«Ռուսթավի 2»-ը հայտնում է, որ կան նաև կորածներ, ովքեր հավանաբար մնացել են փլատակների տակ: