Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ընտրությունների օրվա հետ կապված քաղաքական շահարկումները բացասական է գնահատում:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ չորեքշաբթի, ինչն արդեն դժգոհությունների առիթ է դարձել։
«Սա սահմանված է օրենքով, սա որոշում է համապատասխան մարմինը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուստի քաղաքական շահարկումների կարիք, իսկապես, չկա», — ասել է Բախտաձեն: