Համաներում ստանալու համար Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կձերբակալվի երկիր մուտք գործելիս։
Interpressnews լրատվականի հետ զրույցում Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Ռեվազ Աճարաձեն այլապես կարծում է, որ անհնար է համաներում շնորհել մի անձի, որը կալանվածի կարգավիճակ չունի:
Բացի այդ, նա նշում է, որ այս պահին Վրաստանում նախկին նախագահի դեմ քրեական գործեր են հարուցված, Սաակաշվիլին հեռակա ազատազրկման է դատապարվել։ Իրավաբանի խոսքով, ելնելով մեղադրանքներից, Սաակաշվիլիին կձերբակալեն անմիջապես երկիր մուտք գործելու պահին:
Հիշեցնենք` համաներում շնորհելու հնարավորություն ունի երկրի նախագահը: Այս օրերին Վրաստանում քննարկվում է Սաակաշվիլիի հիմնադրած կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հավանական հաղթանակը, ինչի դեպքում Սաակաշվիլին կկարողանա վերադառնալ հայրենիք: