Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 60 նոր ավտոմեքենա գնել, ինչի համար քաղաքի բյուջեից հատկացվել է 3,5 մլն լարի: Տեղեկությունը տարածել է սակրեբուլոյի (ավագանի) ընդդիմությունը՝ իշխանություններին մեղադրելով բյուջեի միջոցներն աննպատակ ծախսելու մեջ:
«Մայրաքաղաքի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ավելի հարմարավետ ավտոմեքենաներ կնստեն: Մի մեքենայի համար բյուջեից 60 հազար լարի ենք վճարում, երբ քաղաքացին ապրում է կարիքի մեջ: Այս հարցն անպայման առաջ կքաշենք սակրեբուլոյի նիստում»,- Rustavi 2-ին հայտնել է սակրեբուլոյի «Միացյալ ազգային շարժման» պատգամավոր Լևան Խաբեիշվիլին: