Վրաստանի իշխանությունները պետք է մեծ դերակատարություն ունենան ժողովրդավարական և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում։ Նման հայտարարություն է արել Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն:
Ֆրանսիացի դիվանագետը նաև նկատել է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ պետք է անեն՝ պահպանելու հասարակական կարգ ու կանոնն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ հարգելով խոսքի ազատությունը:
«Ընտրությունների առաջին փուլում քաղաքացիների մեծ մասն արտահայտեց իր կամքը, շատ կարևոր է, որպեսզի այն կրկնվի նաև երկրորդ փուլում», — Վրաստանում անցկացված առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանը։