«Միացյալ ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստան»-ը չորացած ծառի երկու ճյուղեր են»,- անդրադառնալով Միխեիլ Սաակաշվիլիի ու Գիգի Ուգուլավայի հանդիպմանը, հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Վերջինս լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ վերոնշյալ կուսակցությունները մեկ թիմ են, որոնց հասարակությունը պետք է նույն համատեքստում դիտարկի:
«Համախոհներ չեն, նրանք մի թիմ են: Նրանց պետք է նույն համատեքստում ընկալել: Նրանք փորձում էին կառուցողական լինել ու իբր ժողովրդավար են»,- հայտարարել է Կալաձեն: