Թբիլիսիի ավտոբուսային պարկը համալրվում է

Թբիլիսիի քաղաքապետարանը 8 մետրանոց 220 միավոր ավտոբուս գնելու համար մրցույթ է հայտարարել: Քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ առաջիկա օրերին պարզ կլինի հաղթող ընկերությունը, որը հաջորդ տարվանից կստանձնի դրանց ներմուծման գործընթացը։

Բացի այդ, քաղաքային իշխանության ղեկավարը նշել է, որ հաջորդ տարի Թբիլիսիի ավտոպարկը համալրվելու է նաև թվով 150 գազով աշխատող և 90 էլեկտրական ավտոբուսներով:

«Մայրաքաղաքում հանրային տրանսպորտի կարգավորումը կարևոր հարցերից է: Այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր ձեռնարկվել են: Այս պահին արտադրվող 90 միավոր ավտոբուսների ներմուծումը տեղի կունենա փուլային տարբերակով։ Դրանք 10 մետրանոց, դիզելային շարժիչով, էկոլոգիապես մաքուր և եվրոպական 6 չափորոշիչներին համապատասխանող MAN մակնիշի ավտոբուսներ են»,-քաղաքապետարանի նիստում ասել է Կալաձեն: