2019-2020թթ․ Վրաստանի դպրոցների աշխատակիցների (տնօրեններ, ուսուցիչներ և այլն) աշխատավարձերը կբարձրանան։ Ուսուցիչների միջին աշխատավարձը նախատեսվում է 2022-ին հասցնել 1800 լարիի, իսկ բարձրագույն աստիճան ունեցող ուսուցիչներինը՝ 2000 լարիի:
Կրթության նախարարության տեղեկատվությամբ, 2019-ի պետբյուջեի նախագծով գումարն արդեն հատկացված է:
Նշվում է, որ ԿԳ նախարար Միխեիլ Բատիաշվիլիի կողմից սեպտեմբերին ներկայացված կրթական համակարգը բարեփոխելու մասին ծրագիրն ակտիվ փուլ է մտել, նախնական աշխատանքներն ավարտված են։ Ծրագիրը ներառում է կրթական համակարգի բոլոր ուղղությունները: