Այսօր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի խորհրդարանը պատրաստվում է վավերացնել Սիրիայի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը: Գրում է Interpressnews լրատվականը։
Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 23-ին՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի Դամասկոս կատարած այցի շրջանակներում:
Համաձայնագիրը ենթադրում է Սիրայի և Հարավային Օսիայի միջև արտաքին քաղաքականության և տնտեսական ոլորտներում համագործակցություն: «Հարավային Օսիայի կառավարությունը ներդրումային և տնտեսական գործունեություն ծավալելու հարցում կնպաստի տնտեսական, ֆինանսական և իրավական բարենպաստ պայմանների ստեղծմանը»,-ասված է փաստաթղթում:
Համաձայնագրի վավերացումից հետո Հարավային Օսիայի խորհրդարանի պատգամավորները նախատեսում են սիրիացի գործընկերների հետ սերտ կապեր հաստատել: