Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հրամանագրով՝ ԱԳ նախարարի տեղակալների պաշտոնում նշանակվել են Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին և Միխեիլ Նինուան՝ փոխարինելով Գիորգի Շարվաշիձեին և Զվիադ Գոնաձեին:
ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, Շարվաշիձեն նշանակվել է դեսպան, իսկ Գոնաձեն պաշտոնից ազատվել է անձնական դիմումի համաձայն:
Մինչ փոխարտգործնախարարի պաշտոնը ստանձնելը Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին ղեկավարել է գերատեսչության միջազգային տնտեսական հարաբերությունների բաժինը, իսկ Միխեիլ Նինուան տարբեր պաշտոններ է զբաղեցրել Էկոնոմիկայի և ԱԳ նախարարություններում, ինչպես նաև նախագահի աշխատակազմում:
Նյութի աղբյուր` Rustavi2.ge
Լուսանկարը՝ News.ge