«Ախալքալաքիի բախումները հրահրել են»,- անդրադառնալով Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիա Վոլսկին:
Կուսակցության գրասենյակում տեղի ունեցած հանդիպումից հետո նա նաև իրավապահներին կոչ է արել հարձակումը բացահայտելու համար համապարփակ հետաքննություն իրականացնել: «Միջադեպի բոլոր մասնակից կողմերը պետք է ներգրավվեն գործընթացում», — հայտարարել է Վոլսկին: