«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Վաշաձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ լսել ՀԿ-ների ներկայացուցիչների կարծիքները:
«Մեզ համար այս հանդիպումը շատ կարևոր է: Առաջին հերթին ցանկանում եմ լսել քաղաքական համակարգը բարեփոխելու հարցում մեր նախանշած քայլերի մասին նրանց կարծիքը։ Այդ քայլերը արվելու են Վրաստանում միակուսակցական ու միանձնյա կառավարումը արմատախիլ անելու համար։ Մեր քաղաքացիական հասարակությունն ու կազմակերպությունները մեծ փորձ ու լավ գաղափարներ ունեն այս ոլորտում»,- հայտարարել է Վաշաձեն: