Խորհրդարանական մեծամասնության անդամ Էկա Բեսելիան անդրադարձել է «Վրացական երազանք»-ի գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպմանը։ «Երկրում փոփոխություններ են անհրաժեշտ, դրանք երկու փուլով տեղի կունենան»,- ասել է նա:
Բեսելիայի խոսքով, իշխանությունները պետք է քաղաքացիներին համոզեն՝ գնալ ընտրությունների ու քվեարկել իրենց օգտին:
«Աշխատանքային հանդիպում ենք ունեցել: Երկու հարցում մենք համամիտ ենք՝ այս ընտրություններով հաղորդագրություն ստացանք, որ փոփոխություններ են անհրաժեշտ: Դրանք երկու փուլով ենք իրականացնելու: Առաջինը կարճաժամկետ է, որ վերաբերում է նախընտրական քարոզարշավին: Այստեղ, իրոք, մեծ անելիք ունենք, որպեսզի իշխանության չգա ռևանշիստական ուժը, որը շատ վտանգավոր է երկրի համար։ Երկրորդը վերաբերում է ընտրություններից հետո օրենսդիր և գործադիր մարմիններում իրականացվելիք կարևոր փոփոխություններին»,- հայտարարել է Բեսելիան: