Վրաստանի նախկին նախագահը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որի վրա գրված է Make Georgia Great Again («Վրաստանը նորից դարձնենք մեծ երկիր»)։
Հատկանշական է, որ Սաակաշվիլին օգտվել է Թրամփի կարգախոսից՝ Make America great again, («Ամերիկան նորից դարձնենք մեծ երկիր»)՝ Ամերիկան փոխարինելով Վրաստանով։
Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, այժմ վտարանդի Միխեիլ Սաակաշվիլին նախընտրական շրջանում առավել ակտիվ է սոցցանցերում: Նրա հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն երկրոդ փուլում կպայքարի իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում Սաակաշվիլին պատրաստվում է վերադառնալ հայրենիք։