«Նախընտրական քարոզարշավի և քվեարկության օրվա ընթացքում արձանագրվել է մի քանի խախտում, մասնավորապես, վարչական ռեսուրսի օգտագործում, մասնավոր մամուլի հստակ կողմնակալություն, բացասական քարոզչություն և կոպիտ հռետորաբանություն», — այս մասին ասվում է Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-OSCE/ODIHR) մամուլի խոսնակ Մայա Կոչիանչիչիի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ, ընտրություններն անցկացվել են «մրցունակ և պրոֆեսիոնալ կերպով, և Վրաստանի քաղաքացիներն ունեցել են ազատ ընտրություն կատարելու հնարավորություն»:
Ըստ հայտարարության, ընտրական գործընթացի ողջ ընթացքում, այդ թվում 2-րդ փուլի ժամանակ, ժողովրդավարական բարձր չափանիշների ապահովումը չափազանց կարևոր է, բոլոր կողմերը պետք է պաշտպանեն ժողովրդավարական սկզբունքները և հարգեն Վրաստանի ժողովրդի ընտրությունը: