«Հենց «Վրացական երազանքն» է այն երաշխիքը, որ Վրաստանում ընտրությունները երբեք չեն կեղծվի», — այս մասին այսօր անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Ինչպես նշել է Կալաձեն, նախագահական ընտրությունների առաջին փուլը մի քանի կարևոր բան է հայտնի դարձրել:
«Վրաց ժողովրդի հետ միասին, հենց մեր իշխանության օրոք հնարավորություն ընձեռվեց ապրել ժողովրդավարական երկրում, «Վրացական երազանքը» վերադարձրեց ընտրությունների հանդեպ ժողովրդի վստահությունը և ընտրության ազատությունը: Նախագահական ընտրություններում հաղթողին պարզելու համար երկրորդ փուլի նշանակումը խոսում է մեր կողմից հաստատած բարձր քաղաքական չափանիշներից, որը տեսնում է ողջ միջազգային հանրությունը և յուրաքանչյուր քաղաքացի», — Կալաձեի խոսքերն է մեջբերում Վրաստանի առաջին ալիքը: