«Ռուսթավի 2»-ի հաղորդմամբ՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատանն են:
Հեռուստաընկերությունը նշում է, որ ՊԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաները այս պահին արտակարգ հանդիպման են Իվանիշվիլիի առանձնատանը, իսկ ծառայության մի խումբ աշխատակիցներ դրսում են։
Հանդիպման մասին առաջին տեղեկատվությունը տարածել է «Քրոնիկա +» թերթի խմբագիր Էլիսո Կիլաձեն: Նշվում է, որ «Ռուսթավի 2»-ի անձնակազմը տեսանյութ է նկարել Իվանիշվիլիի նստավայրի տարածքի մոտակայքում:
Էլիսո Կիլաձեի կարծիքով, այս պահին «Վրացական երազանք»-ի շտաբում խուճապ է տիրում: