«Մեր ձեռքում առկա տեղեկատվության համաձայն՝ ընտրություններում իշխանական թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին պարտվում է, իսկ հաղթողը՝ միավորված ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն է», — այս մասին հայտարարել է ՄԱՇ-ի առաջնորդներից Նիկա Մելիան:
Միավորված ընդդիմության ընտրական շտաբում անցկացված ճեպազրույցի ընթացքում Նիկա Մելիան զրուցել է նաև գրանցված խախտումների մասին՝ նշելով, որ այս մասշտաբների խախտումներ Էդուարդ Շևարդնաձեի իշխանության ժամանակներից հետո չի գրանցվել:
Մելիայի խոսքով՝ այժմ պարտադիր է, որպեսզի հնարավորություն չտրվի «Վրացական երազանքին» կեղծել ընտրությունները: ՄԱՇ-ի առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին գնալ ընտրության և կատարել իրենց ընտրությունը: Հաղորդում է «Ռուսթավի 2»-ը: