«Երիտասարդները հանուն եվրոպական ապագայի» ՀԿ-ի ներկայացուցիչները Ծկղնեթիի ընտրատարածքների մոտ նկարել են «Վրացական երազանք»-ի «քարոզիչներին»:
Տեսանյութում երևում է, որ Ծկղնեթիի 137-րդ հանրային դպրոցում, որտեղ տեղակայված են թիվ 66, 70 և 75 ընտրատեղամասերը, ամենայն հավանականությամբ «Վրացական երազանք»-ի համակարգողները գրանցում են Սալոմե Զուրաբիշվիլիի աջակիցներին:
«Սրանք «Երազանքի» ներկայացուցիչներն են, որ քվեարկելու համար ընտրողներ են բերում»,- հայտարարել են տեղում գտնվող ընդդիմադիրները:
Այդ անձինք, սակայն, հայտարարում են, որ ուղղակի շարքային քաղաքացիներ են: