Քութայիսիի թիվ 22 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իշխանությունները ցանկանում են ընտրությունները կեղծել, հենց այդ պատճառով կոչ է արել քաղաքացիներին ընտրություններին ակտիվ մասնակցություն ունենալ:
Երկրորդ փուլի մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ իր թիմը 2018 թվականի նախագահական ընտրություններին անպայման հաղթելու է:
«Ես սպասում եմ մեր հաղթանակին, պարտություն չի լինելու: Հաջողություն եմ մաղթում բոլորին, ողջ Վրաստանին։ Մենք վաստակել ենք և՛ ժողովրդավարություն, և՛ հաղթանակ»,- Վաշաձեի խոսքերն է մեջբերում Rustavi 2-ը: