Վրաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատունը հետաքրքրված է մամուլի ոլորտում ընթացող զարգացումներով:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ-ի դեսպան Յան Կելլին` «Մաեստրո» հեռուստաընկերության շուրջ ընթացող իրադարձությունները մեկնաբանելիս: Կելիի խոսքերով` այս տարին քաղաքական տեսանկյունից կարեւոր է, քանի որ սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և բոլոր քաղաքական դերակատարները պետք է հնարավորություն ունենան բնակչությանը հասցնել իրենց ասելիքը:
«Մեզ համար կարեւոր առաջնահերթություն է Վրաստանում ժողովրդավարության շարունակականությունը ապահովելը: 2016 թվականը կարևոր է, քանի որ աշնանը ընտրություններ են սպասվում: Մեր առաջնահերթությունն այն է, որ քաղաքական ասպարեզի բոլոր դերակատարների ձայները լսելի լինեն բնակչությանը, որտեղ էական է մամուլի դերը: Դեսպանատունը հետաքրքրված է զանգվածային լրատվամիջոցների զարգացման ընթացքով: Այդ իսկ պատճառով այս պահին հանդիպման ենք սպասում «Մաեստրո» հեռուստաընկերության ղեկավարության հետ: Այս պահի դրությամբ հետևում ենք իրավիճակին: Ուրախ ենք,որ որոշ դերակատարների հետ արդեն իսկ հանդիպել ենք: Ցանկանում ենք տեսնել խաղի հավասար կանոններով քաղաքական գործընթաց»-
հայտարարել է Յան Կելլին: