10 բողոք և 2 նկատողություն. ժամը 10:00 –ի դրությամբ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» կարևոր խախտումներ չի արձանագրել: Ինչպես նշել է ՀԿ-ի ղեկավարը, հիմնական խախտումներն ընթացակարգային բնույթի են: Մի դեպքում ընտրատեղամասի ընտրական հանձնաժողվի նախագահի կողմից իրականացվել է քարոզչություն։
«Թեժ գծով ստացված տեղեկատվության համաձայն, Բորջոմիի համար 8 ընտրատեղամասում քարոզչություն է իրականացվել, ինչը խախտում է: «Քաղաքացիական հասարակության համար» կազմակերպության տեղական դիտորդներ Իվանե Զեդգենիձեն և Սաբա Ղոնղաձեն ընտրատեղամաս են գնացել Զուրաբիշվիլիի քարոզչական խորհրդանիշներով: Հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել նրանց լքել ընրատեղամասը: Վերջինները նշել են, որ քարոզչական շապիկները ստացել են Զուրաբիշվիլիի գրասենյակում»,- ասել է Սուլխան Սալաձեն:
Հոկտեմբերի 28-ին անցկացվող նախագահական ընտրությունները վերահսկելու նպատակով աշխատում են 73 տեղական դիտորդական կազմակերպության 22 հազար և միջազգային դիտորդական կազմակերպության մոտ 1 100 դիտորդներ: