«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին կատարել է իր ընտրությունը: Վերջինս ընտրատեղամաս է այցելել տիկնոջ հետ միասին:
Լրագրողների հետ զրույցում Իվանիշվիլին ասել է.
«Քվեարկել եմ Վրաստանի եվրոպական ընտրության համար: Կարծում եմ այս ընտրությամբ, որը կկատարի Վրաստանի մեծամասնությունը, վերջնականապես ոչ կասենք բռնությանը, ստին: Սա կլինի մեր պատմության հանդեպ հարգանքի ցուցաբերում»։
Իվանիշվիլին նշել է, որ ընտրությունների երկրորդ փուլի հավականություն կա, սակայն շատ ցածր է։
Հիշեցնենք՝ «Վրացական երազանք» կուսակցությունն աջակցում է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին: